Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

26 մայիս 2021 15:53

Լուկաշենկոն նախազգուշացել է համաշխարհային պատերազմի վտանգի մասին,օտարերկրյա տերությունները չփորձեն ապակայունացնել իրադրությունը մեր երկրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացել է համաշխարհային պատերազմի վտանգի մասին Բելառուսում ռազմական հակամարտության հրահրման դեպքում։ Այսպիսի հայտարարությամբ նա չորեքշաբթի ելույթ է ունեցել խորհրդարանականների, Սահմանադրական հանձնաժողովի անդամների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը կոչ է արել օտարերկրյա տերություններին չփորձել ապակայունացնել իրադրությունն իր երկրում։ «Դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը. իմաստ չկա ցնցել Բելառուսը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։

«Մենք մեծ երկիր չենք, բայց համարժեք կպատասխանենք։ Աշխարհում նման օրինակներ կան։ Իսկ մինչ կտրուկ եւ անխոհեմ շարժումներ անելը, հիշեք, որ Բելառուսը Եվրոպայի կենտրոնն է։ Եվ եթե այստեղ ինչ-որ բան բռնկվի, դա կլինի հերթական համաշխարհային պատերազմը»,- գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։

Նա ավելացրել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Բելառուսը պատերազմում հաղթանակի հույս չունի, բայց երկրի զինված ուժերը կկարողանան անընդունելի վնաս հասցնել հակառակորդին, ինչպես նախատեսում է ռազմական դոկտրինը։ «Դա գրված է ռազմական փաստաթղթերում։ Դրա համար, նախքան մեր սահմանների մոտ զենք ճոճելը, պետք է մտածել»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն կոչ է արել թույլ չտալ հասարակության պառակտում հանրապետության դեմ ուղղված սադրիչ գործողությունների ֆոնին։

«Ինչպես ցույց են տալիս վերջին երկու օրերի իրադարձությունները, մեզ հանգիստ ապրել թույլ չեն տա։ Կսադրեն եւ կմեղադրեն, կթեքեն, կկոտրեն։ Բայց մենք պետք է տոկանք։ Բելառուսի համար հիմա հատկապես կարեւոր է քաղաքացիների միասնությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հասարակությունը պառակտվի որեւէ պատրվակով՝ ազգային, կրոնական, որեւէ այլ։ Ընդ որում՝ կառավարչական մակարդակով անհրաժեշտ է ընդլայնել հայրենասիրաբար տրամադրված ակտիվ քաղաքացիների ինքնաիրացման հնարավորությունները, նրանց դարձնել պետության աշխատողներ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ պետական ապարատը այս պայմաններում պետք է աշխատի «ինչպես երբեք՝ կարգավորված ու առաջանցիկ, իրականացնելով այն խնդիրները, որոնք ինքներս մեզ համար սահմանել ենք VI Համաբելառուսական ժողովրդական ժողովում»։ «Պետք է կարողանանք արձագանքել ցանկացած փոփոխության, բայց այնպես, որպեսզի չշեղվենք հիմնական գծից»,- ասել է Բելառուսի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր