Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 մայիս 2021 10:30

Մուրադովին ուղիղ ասվել է՝ Փաշինյանը խոստացել է, պետք է կատարի խոստումը, այլապես կդիմեն ռազմական ուժին․«Հրապարակ»

Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր եւ մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիեւին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սեւ լճից։


Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչեւ ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։ Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին եւ թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր