Թուրքերը Շուշիում երաժշտական փառատոնը անվանել էին «Ղարիբ բլբուլ», իսկ հիմա՝ «բայաթի Շիրազի» խուճուճ մելիզմներն են լսվում

… թուրքերը Շուշիում կազմակերպած երաժշտական փառատոնը անվանել էին «Ղարիբ բլբուլ» (հե՜յ գիտի Սայաթ-Նովա).
Ուստի՞ կուգաս ղարիբ բլբուլ
Դու մի֊՛ լաց լի, յիս իմ լալու։
Շուշիի բարձունքից Արցախ աշխարհիս վրա տարածվում են «բայաթի Շիրազի» խուճուճ մելիզմները, և ես, ատամներս սեղմած, լսում եմ մինչև վերջ, որ ցավս ավելի սաստկանա։ Անօրենը՝ թուրքի լամուկը, լավ է երգում…
Ինձ մնում է Կույր աշուղի նման լիզել վերքերը սուրբ նահատակների, հավաքել հառաչները որդեկորույս մայրերի ու ոռնալ՝ անասելի ցավից… ու ամոթից։
Էէէ՛, հայեր, հայեր…
ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ
09.05.2021