Սպանություն՝ Տավուշի մարզում. 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում          Ռուս-իրանական մրցակցությունը թեժանում է Հարավային Կովկասում.Մոսկվայի համար հակասությունները Թեհրանի հետ կարող են շատ ավելի զգայուն լինել, քան վիճաբանություններն Անկարայի հետ       Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը կամ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը    

29 մայիս 2021 10:47

Քարտեզ՝ Փաշինյանի համար.թե ինչ կապ ունի Սև լիճն Արցախի խնդրի հետ

ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների, ստիպված է եղել ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել, թե ինչ կապ ունի Սև լիճն Արցախի խնդրի հետ։ Ոսկանյանն ասածը պատկերավոր դարձնելու համար նաև քարտեզ է հրապարակել։


«Քանի որ, դատելով հնչեցրած «հարցերից», Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը կարծես չի հասկանում թե ի՞նչ կապ ունի Արցախի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը Սև լճի, Սանդրուքի (Սադարակ՝ ադրբեջանական աղճատումն է) կամ Վարդենիսի հատվածներում, ակնհայտ է , որ նա, մեղմ ասած, չի պատկերացնում առնվազն Հայաստանի քարտեզը և հաղորդակցության ուղիները։


Եթե Սանդրուքի և Սև լճի (Իշխանասարի) հատվածում մեր սահմանագիծը նպաստավոր չլինի, ապա ռազմավարական առումով երկու կետում վտանգվում է Արցախի հետ այժմ գործող միակ ցամաքային կապը դեպի Քաշաթաղյան միջանցք ձգվող M2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի) մայրուղու երկայնքով։


Իսկ Վարդենիսի տարածաշրջանում այդ սահմանագծի  նպաստավոր չլինելու դեպքում վտանգվելու է M11 (Մարտունի-Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման) մայրուղին, որը թեև այժմ չգործող, սակայն Հայաստանի և Արցախի հանրապետությունները միմյանց կապող ռազմավարական նշանակության երկրորդ ճանապարհն է։


Տե՛ս կից քարտեզը»,-գրել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր