Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մագնիսական փոթորիկների ակտիվացումն առաջիկա օրերին, ինչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցողները       եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին    

29 մայիս 2021 15:25

Կութ գյուղում են ռուսական դրոշներով մեքենաները, պաշտոնյաներ. ուղևորվել են դեպի ադրբեջանական դիրքեր, անտեսանելի են, թե որտեղ են հանդիպում

Ռուսական կողմի ներկայացուցիչները իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։ 


«Եկել են գյուղով անցել, բարձրացել դիրքերը, այլ տեղեկություն չունենք իրենցից։ Ուղիղ մեր դիմացով՝ 5,5 կմ հեռավորության վրա այն դիրքերն են, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները։ Գնացել են այդ կողմ, բայց չենք տեսնում իրենց։ Եկել են սահմանների համար, բայց մանրամասներ չգիտենք, մեզ հետ չեն խոսել, եկել ուղիղ անցել են»։


Սիմա Չիտչյանը տեղեկացրեց, որ գյուղում նկատել են չորս մեքենա, որոնցից երկուսի վրա եղել են ՌԴ դրոշները։ Ամենայն հավանականությամբ բանակցություններ են ընթանալու, որոնց մանրամասների մասին տեղեկություն չունեն։


«Այնտեղ բարձրանալու համար մեր հայերի պոստերը պետք է անցնեն, հետո ադրբեջանցիների պոստն է, բայց չենք տեսնում՝ անտեսանելի են, թե որտեղ են հանդիպում, որտե՞ղ են բանակցությունները՝ չի երեվում։ Զինվորականներից էլ կային՝ մեր պաշտոնյաներից։ Չորս մեքենա է անցել, որից երկուսի վրա է եղել ռուսական դրոշները»,- ասաց Չիտչյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր