Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

31 մայիս 2021 16:40

Տեսանյութ.Թշնամին առաջ է եկել բոլոր ուղղություններով․Իրականում, Սյունիքի սահմաններին՝ Լաչինից Իշխանասարով դեպի Սոթք, թշնամին զորք է տեղակայել

Սահմանին տիրող իրավիճակի մասին պետական լրատվամիջոցները ժողովրդին տալիս են շատ սահմանափակ ինֆորմացիա․ ժողովուրդը պետք է իրազեկված չլինի այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է մեր սահմաններին՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում․ մամուլի ասուլիսում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։


Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները ստում են սահմանին տիրող իրավիճակի մասին։ Իրականում, Սյունիքի սահմաններին՝ Լաչինից Իշխանասարով դեպի Սոթք, թշնամին զորք է տեղակայել։


«Թշնամին առաջ է եկել ոչ միայն Իշխանասարի վրայով, այլեւ բոլոր տեղերով։ Այն, ինչ այսօր կատարվում է, իշխանությունը զավթած պետության ղեկավարի հերթական մանիպուլյացիան է։ Չի հատկացնում զենք-զինամթերք ոչ միայն Սյունիքում, այլեւ, ըստ իս, ամբողջ սահմանային գծով, ժողովրդին չի տրվում ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Կարծում եմ, որ հատուկ է արվում»,- ասաց Աշոտ Մինասյանը։


Նա ընդգծեց՝ Սյունիքի համայնքապետերը լիդեր տղաներ են, որոնք ունակ են պաշտպանելու իրենց սահմանները։ «Սակայն, ցավոք, չտալով այդ հնարավորությունը, այս իշխանությունը տանում է մի փուլի, որ թշնամին ավելի մոտենա, մերոնք իրենց նվաստացած զգան, հայտնվեն անելանելի վիճակում»,- հավելեց Մինասյանը։


Կան մարդիկ որոնք, ըստ հրամանատարի, հավատում են Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծարարությանը, մարդիկ էլ կան, որոնք արդեն գիտակցում են՝ ինչ է կատարվել։ «Օրըստօրե մեր հասարակության մեջ մարդկանց վերաբերմունքը դեպի այսօրվա իշխանությունը դառնում է պարզ ու հասկանալի, որովհետեւ գիտակցում են, որ անվտանգության երաշխիք չկա։ Սակայն մեր ժողովրդի մեջ կա մի ստվար զանգված, անգամ ՝ որդեկորույս ծնողներ, որոնք անհասկանալի ձեւով հավատում են այս պիղծ արարածներին, հավատում են, որ Նիկոլը փրկել է իրենց երեխաներին։ Չեն կարողանում գիտակցել, որ եթե պատերազմն արդեն հասել էր Ստեփանակերտ, հետեւաբար, իրենց խարդավանքներով, թույլ հրամանատարներով հանդերձ, ամեն բան կազմակերպված էր»,- նշեց Աշոտ Մինասյանը։


Մանրամասները դիտեք տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր