Վտանգի ուղիղ առկայություն՝անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքը.«Փաստ»

Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միայն մտերիմ նեղ շրջապատում է անկեղծացել և հավելել է, թե նույնիսկ չգիտի՝ այդ ամենից որքանն է պետք բարձրաձայնել: Մենք զանգահարեցինք Տ. Ուրիխանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչի են իրականում ականատես եղել, ինչ է կատարվում սահմանային բնակավայրերում:
«Այո, մենք իսկապես ականատես եղանք, որ անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, այսինքն՝ սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման, իսկ սա նշանակում է վտանգի ուղիղ առկայություն»,- ասաց Ուրիխանյանը և նշեց, թե ավելին ասել այս պահին չի ցանկանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: