Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

01 հուն 2021 13:39

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. նրա հրաժարական տալն իրեն չի արդարացնում, նա ևս մասնակցել է թշնամու շահերի սպասարկմանը

Իմ ընկալումներում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, և Այվազյանը ծառայել է նրան` սպասարկելով թշնամու շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի որոշմանը։


«Եթե ինչ-որ պահից նա որոշել է հրաժարական տալ, դա չի արդարացնում նրա գործողությունները և այն գործունեությունը, որն իրականացրել է մինչև այս պահը»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով` հետպատերազմյան շրջանում ցանկացած խելամիտ դիվանագետ չպետք է համաձայներ ստանձնել Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ Փաշինյանը տապալել էր ԱԳ նախարարության համար գլխավոր առաջնահերթությունը` ԼՂ խնդրի լուծման բանակցային գործընթացը։


«Համաձայնել այդ մարդու հետ իրականացնել դիվանագիտական աշխատանք նշանակում է` ուղղակի մասնակցել թշնամու շահերի սպասարկմանը, ինչն արել է Այվազյանը։ Իմ կարծիքով` ճիշտը ոչ թե նրա հրաժարականն էր, այլ այն, որ նա հայտարարեր, որ չի ենթարկվելու Փաշինյանին»,- նշեց Ղազարյանը։


Նրա կարծիքով` Այվազյանը ոչ թե պետք է հրաժարվեր պաշտոնից, այլ հասներ նրան, որ ԱԳՆ բոլոր աշխատակիցները գործադուլ անեին` ի նշան բողոքի, որ չեն պատրաստվում կատարել վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականները։


«Նրանք պետք է ասեին, որ չեն պատրաստվում ծառայել Փաշինյանին։ Նույնը պետք է անեն բոլոր նախարարությունները, քանի իրենք դա չեն անում ` իրենց հեռանալով կարող է ուղղակի փորձեն անձնական որոշ խնդիրներ լուծել, որն ինձ համար ընդունելի չէ»,- հավելեց Ղազարյանը։


Նշենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը նշել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։














Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր