ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

03 հուն 2021 13:15

Թե կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր. կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, թե ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ

Այս դահլիճում մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, օրինակ, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան, ԱԺ արտահերթ նիստին ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպե՞ս եղավ, որ պատասախանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության, մեղավոր չէ, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա։ Հայտարարում են, թե կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր. կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, թե ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ», — ասաց պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանում այդ հարցերը պետք է քննարկվեին արտահերթ նիստով, ոչ թե, օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունն է քննարկվում։

Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր