Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

03 հուն 2021 13:45

Տեսանյութ.«Իդիոտկա».Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի,որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանին«իդիոտկա» անվանելուց հետո հայտարարեց, որ ներողություն խնդրել չի պատրաստվում, հակառակը՝ Թովմասյանը պետք է ներողություն խնդրի իրենցից։


«Ներողություն խնդրել չեմ պատրաստվում, տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ՝ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես էդ նպատակով։ Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար», - հայտարարեց Նազարյանը։


ԱԺ փոխխոսնակը հայտնեց նաև, որ Թովմասյանը պատերազմի պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարում է, որ իշխող ուժինն է պատասխանատվությունը, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույն պես եղել է խմբակցության անդամ և հարմար պահի դուրս եկել։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Թովմասյանը խորհրդարանի իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ, ինչին ի պատասխան Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր