Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 18-ի համար       Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»    

03 հուն 2021 14:02

Ադրբեջանը՝ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների դիակների առկայության մասին

Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը:


«Հունիսի 2-ին հայկական մամուլում հայտնվել էին կեղծ պնդումներ այն մասին, որ Հայաստանի դիահերձարաններում որոշ մարմիններ կարող են պատկանել ադրբեջանցի զինծառայողներին: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության ենթակայության դիահերձարանների անհայտ մարմինների թվում չկան այնպիսինները, որոնք պատկանում են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր