Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

04 հուն 2021 15:32

Սարի դոշին շարժ կա, ադրբեջանցիները որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստեր դրել

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ նկատվում են աշխատող տեխնիկաներ, որոնք ադրբեջանական ԶՈՒ շարժը կազմակերպելու համար շինարարություն են սկսել։ 

Մինչեւ վերջերս տեխնիկա չէր նկատել, իսկ հիմա ադրբեջանցիները մեքենաներով են սարի լանջով շարժվում։ «Սարի դոշին շարժ կա՝ տրակտոր են աշխատացնում։ Դրանք շատ լավ տեսնում ենք, մինչև դա չէր երեւում։ Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատացնում, իրենց համար ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել, մինչև այսօր մեքենա չէր նկատվում։ Իրենց պոստերը մոտիկ-մոտիկ են՝ էնքան էլ հեռու չեն՝ 500 մետր, 1 կմ, որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստերը դրել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր