Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

05 հուն 2021 10:28

ՌԴ-ն զայրացած է՝ իրենց թիկունքում Հայաստանը խաղեր է տալիս ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ, ու վստահ են , որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։


Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։


Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։


Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։


Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը Սև լճի հատված։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։


Մեզ ասացին նաև, որ էլիտար հյուրերի հեռանալուց հետո Փաշինյանի աշխատակազմը հյուրանոցի տեսախցիկների դիվիարներն ու սերվերներն է իր հետ վերցրել-տարել, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի։


ԱՅս հանդիպման մասին տեղյակ է նաև ռուսական կողմը, և ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղեր է տալիս ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր