Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

07 հուն 2021 13:01

Այսօրվա տեսանյութի հրապարակումը զուտ նախընտրական շոու է, մեդիադաշտը 24 ժամով շեղելու փորձ, որին մասնակցում է նաև ԱԱԾ-ն

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով ԱԱԾ կողմից պետական աննախադեպ դավաճանության մասին տարածած հաղորդագրությանը, գրում է.


«2 օր առաջ Նիկոլը պատերազմի օրերին պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտում խոստացավ, այսօր 15-րոպեանոց նյութ են հրապարակել...


Ըստ էության 3 բան կա այդ նյութում.


1. ԱԱԾ-ի պատմածը, թե ինչ է եղել (մամուլի հաղորդագրության տեքստ են կարդում)։ Պնդում են, որ 2 հոգի, որոնցից մեկը զինվորական, մեկնել են Թուրքիա, այնտեղ կապ հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, պայմանավորվել են  վարձատրման դիմաց Հայաստանի (ներառյալ Արցախի) ռազմական և այլ օբյեկտների, զինված ուժերի մասին գաղտնի տեղեկություններ փոխանցել թշնամուն։ Նրանցից մեկն էլ պատերազմի ժամանակ կամավոր ջոկատի հրամանատար է եղել և շարունակել է տվյալներ փոխանցել թշնամուն։


2. Կա մի քիչ տարօրինակ տեսագրություն, որում առնվազն 2 հոգի նստած զրուցում են (ենթադրաբար՝ մեղադրյալները) այն մասին, որ «ազերբայջանցիներին» քցել են, փող են վերցրել, բայց ոչ մի տվյալ էլ չեն փոխանցել, ադրբեջանցիներն էլ հիմա սպառնում են ինչ-որ վարկաբեկող բան հրապարակել, թե ինչպես են այս երկուսը նստած Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։ Խոսում են, որ ինչ-որ թուղթ են ստորագրել, թե կողմ են խաղաղությանը մեր երկրների միջև և այլն։


3. Կա էլի ենթադրաբար հանցագործներից մեկի խոստովանության տեսագրությունը, թե հա, շպիոն եմ եղել, պատերազմի ժամանակ տվյալներ եմ փոխանցել, դավաճան եմ, փողն էլ 20 հազար դոլար եմ ուզել, բայց 4500 դոլար են ինձ տվել։


* * *
Հիմա փորձենք հասկանալ, թե այս ամենի սենսացիան ինչումն է։
Արդյո՞ք արտառոց է կամ անսպասելի, որ թշնամի երկրի հատուկ ծառայությունները փորձում են և երբեմն էլ հաջողացնում են հավաքագրել Հայաստանի քաղաքացիներին՝ գաղտնի տվյալներ ստանալու համար։


Ո՛չ, որևէ արտասովոր և անսպասելի բան չկա։
Արդյո՞ք անսպասելի է, որ պատերազմի ժամանակ զորքերում կարող են թշնամու լրտեսներ կամ թշնամու կողմից հավաքագրած մարդիկ լիներ։
Կրկին ոչ։


Սա լրիվ նորմալ «աշխատանքային պրոցես» է թե՛ մեր, թե՛ թշնամու համար։ Իրենք հավաքագրում են, լրտեսներ են ուղարկում, մենք բացահայտում ենք (ոչ միշտ, ցավոք)։
Արդյո՞ք դա որևէ կերպ մեղմում կամ արդարացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության տապալումը բոլոր ուղղություններով պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։


Արդյո՞ք այս մեծ հաշվով շարքային դավաճանության դեպքը (եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես ներկայացված է ԱԱԾ-ի տեսանյութում, այլ ոչ թե բեմականացում) որևէ կերպ «հեչ է անում» բանակը կազմաքանդելը, մոբիլիզացիան տապալելը, ռազմավարական դիրքերը թշնամուն «բանավոր ըմբռնմամբ» հանձնելը և Նիկոլի կերած այլ «բողկերը»։


Ո՞րն է պատճառը, որ հենց այսօր՝ նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկի օրն է այս տեսանյութը հրապարակվում։ Կարծում եմ, որ մտածելու ունակ ցանկացած մարդու պարզ է, որ սա զուտ նախընտրական շոու է, մեդիադաշտը 24 ժամով շեղելու փորձ, որին մասնակցում է նաև ԱԱԾ-ն։


Արդեն 3 տարի է, ինչ Նիկոլն իշխանությունը օր առ օր պահում է այսպիսի լուրերով դաշտը լցնելով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր