Բացարձակ սուտ է,Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն չեն գործադրել քաղաքացու նկատմամբ

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։ Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ», — գրել է Աննա Սուքիասյանը։