Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 հուն 2021 13:05

Մի արհավիրք էլ կլինի, եթե 2-րդ փուլ լինի.45 % չկողմնորոշված ընտրողները կարող են փոթորիկ անել ,եթե դա տեղի ունենա, 2-րդ փուլի հարց չի առաջանա

Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։


«Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում երկրորդ փուլ, եթե լինի, մի արհավիրք էլ դա է։ Երբ կա 45 % չկողմնորոշված ընտրողներ, այս ընտրողները կարող են փոթորիկ անել ընտրությունների օրը։ Եթե դա տեղի ունենա, երկրորդ փուլի հարց չի առաջանա»,-ասաց նա:


Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր կուսակցությունից մի խումբ քարոզարշավ է անցկացնելու Սիսիանից դեպի Վայոց ձոր, ապա՝ Արարատի մարզ, իսկ վաղն ինքը կմեկնի Կոտայքի մարզ և հանդիպումներ կունենա Վանաձորում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր