Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 հուն 2021 13:21

Իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից...Ուզում եմ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզարշավ իրականացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախ կարդաց, թե այս ընթացքում ինչ աշխատանքներ են իրականացրել այդտեղ: Այնուհետև հարցադրում արեց, թե ինչո՞ւ անհաջողություն ունեցան 2020 թվականին:


«Դրա համար կան տարբեր բացատրություններ, կարող են լինել, չէ՞ քաղաքական ռազմական, աշխարհաքաղաքական, բարոյաքաղաքական, տնտեսական և այլն:


Ձեր բնակավայրը բերող ճանապարհն անցնելիս այսպիսի մի միտք անցավ մտքովս, տարօրինակ թող չթվա ձեզ, ժողովուրդ, ուղղակի ձեզ հետ կիսվում եմ. իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից այնպես ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ»»:


Այնուհետև Արագածավան համայնքի բնակիչներին Փաշինյանը «մի նորություն» ասաց.


«Ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Մենք դրախտում ենք ապրում և այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ որ հանրապետության տարբեր հատվածներ շրջագայելու առիթ եմ ունենում: Մենք իրականում դրախում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել մինչև օրս մեր դրախտը վայելել:


Մենք ապրում ենք եդեմի այգում, որի մեծ մասը անմշակ է: Մենք ապրելով դրախտում՝ ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել:


Մեր խնդիրը հետևյալն է՝ նկատել մեր իսկ դրախտն ու դրախտավայր դարձնել մեր իսկ դրախտը, իսկ դա հնարավոր է միայն աշխատելու պարագայում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր