Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

09 հուն 2021 12:01

«Հանձնարարել եմ, որ Բաքվին փոխանցեն իմ առաջարկը». Փաշինյանը` որդու և գերիների մասին

Երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում, այս գիշեր զինվորը վերադարձվել է: Ես սա շատ դրական քայլ եմ համարում, սա կարևոր է նաև տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով: Այս մասին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը.


«Երեկ ես հայտարարություն եմ արել, այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը՝ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով: Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։  Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,-ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու իր առաջարկին՝ Փաշինյանն ասաց, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից այս առաջարկն ընդունվել է և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի սկսել այդ առաջարկի իրացումը.


«Քանի որ Ադրբեջանն ասում է, որ քարտեզներ ունեն և այդ քարտեզներով սահմանն այդ տեղով է անցնում, այսինքն՝ խնդիրը սահմանային գծի ճշգրտման մեջ է, մենք առաջարկում են հետևյալը՝ երկու կողմերը հայելային եղանակով հետ են քաշում զորքերը սահամանային գծի երկայնքով, այդտեղ կանգնում են ռուս սահմանպահները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավմամբ մենք սկսում ենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք ասել ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը մեզ համար մերժելի չէ»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր