Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

09 հուն 2021 12:15

Տեսանյութ.Փաշինյանը գուցե միտումնավոր ոչինչ չարեց ու չճանաչեց Արցախը.Ռուսաստանը կարող էր իրեն այլ կերպ պահել, բայց մեզ շարունակեց օգնել

Երեք տարի ՀՀ իշխանությունները մշտապես փչացրել են հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանը կարող էր իրեն այլ կերպ պահել, բայց ՌԴ-ն մեզ շարունակեց օգնել,- այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովի hետ Соловьёв LIVE-ի եթերում։


Հաղորդավարը հետաքրքրվեց՝ որտեղ է եղել Վանեցյանը, երբ սկսվել է պատերազմը։ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին Մոսկվայում էր, երբ տեղեկացավ, որ պատերազմ է սկսվել, միանգամից Երևան վերադարձավ և հաջորդ օրը մեկնեց Արցախ և մասնակցել ռազմական գործողությունների։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ պատերազմի ավարտի լուրը լսել են, երբ Շուշիի մերձակայքում գտնվող Շոշ գյուղում էին, որտեղ տեղակայված դիրքերն էին հսկում՝ ԶՈՒ հրամանով։


«Մենք մեր դիրքն էինք պաշտպանում, հետո ասացին, որ ամեն ինչ ավարտված է, պետք է հեռանանք։ Ես արդեն այդ ժամանակ կուսակցություն էի հիմնել, քաղաքականությամբ էի զբաղվում, որոշեցի շտապ վերադառնալ Երևան և հարցը լուծել քաղաքական ճանապարհով»։


Խոսելով Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խոհրդարանական ընտրությունների մասին, հաղորդավարի հարցին՝ ինչ վերաբերմունք ունեն ՌԴ-ի նկատմամբ, Վանեցյանը նշեց, որ Հայաստանի համար ավելի լավ գործընկեր չի կարող լինել, քան Ռուսաստանն է, որի հետ պետք է ունենալ ճիշտ և ուղիղ հարաբերություններ։ Վանեցյանը հավելեց, որ իշխանության գալուց հետո պետք է քննարկեն ավելի սերտ համագործակցության հարցը։


Սոլովյովի մշտական հարցին՝ ո՞ւմն է Ղրիմը, Վանեցյանը նշեց, որ այն Ռուսաստանինն է, ապա համեմատական անցկացրեց Արցախի հետ։
Սոլովյովը նկատեց՝ իրեն շատ հայ ընկերներ հաճախ ասում են, թե ինչու ՌԴ-ն, ՊԱՊԿ-ը քայլեր չձեռնարկեցին Արցախի համար, սակայն Սոլովյովը նշեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Վանեցյանը հակադարձեց՝ Հայաստանի նախկին իշխանությունները Արցախը չեն ճանաչել միայն նրա համար, որ դուրս չգան բանակցային գործընթացից, այսինքն՝ հարցը լուծեն խաղաղ ճանապարհով։


«Բայց կար պլան՝ եթե Ադրբեջանը սկսում է ռազմական գործողություններ, ուրեմն մի քանի օր անց՝ երրորդ օրը պետք է ճանաչեին Արցախը։ Նիկոլ Փաշինյանը ուժ կամ գրագիտություն չգտավ, կամ գուցե միտումնավոր ոչինչ չարեց ու չճանաչեց Արցախը։ Մեղադրել Ռուսաստանին, որ չեն օգնել, սխալ է։ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմի ավարտի հարցում, բայց պետք է հասկանալ ինչպես դրան հասանք։ Երեք տարի ՀՀ իշխանությունները մշտապես փչացրել են հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանը կարող էր իրեն այլ կերպ պահել, բայց ՌԴ-ն մեզ շարունակեց օգնել։ Արցախում հիմա մարդիկ են ապրում, ովքեր ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո են»,- ասաց Արթուր Վանեցյանը։
***
«Ձեզ մեղադրեցին Շուշին հանձնելու համար, բայց չնստացրեցին» Սոլովյովի հարցին ի պատասխան Ա. Վանեցյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը ցավոք դեռ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, մշտապես ստում է, նրա ստի պատճառով մեր երկիրը շատ է տուժում։


«Ստելուց բացի, ոչինչ անել չի կարողանում»,- նկատում է Վանեցյանը։


Դիտարկմանը, թե նա է Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակել, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդն արձագանքում է՝ իր նշանակումը եղել է 2018-ի՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբ ժողովրդի մեծ մասը հավատում էր նրան։ 


«Ես մարդ եմ, որ ամբողջ կյանքն աշխատել եմ անվտանգության մարմիններում, կրտսեր օպեր լիազորից հասել եմ ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Ընդունել եմ առաջարկը՝ մտածելով, որ ունեմ կարևոր դեր այս փոփոխությունների մեջ։ Վերցրել եմ պատասխանատվություն, այդ ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքը եղել է առավել արդյունավետ»,-ասում է Վանեցյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր