Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

09 հուն 2021 12:47

Հիմա չպետք է բարձրացնել կարգավիճակի խնդիրը. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համակարգված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, բայց այժմ արժե կենտրոնանալ ոչ թե այս, այլ` տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձի վրա, «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:




«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Սա վերջնականապես համաձայնեցվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին՝ անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում: Հավաստիացնում եմ, մի երկու տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր