Զինված ուժերը Փաշինյանի համար վտանգ էին ներկայացնում և փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:
Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:
Նա արել է նաեւ այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը եւ ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա:
այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության: Իհարկե, իրենց բնորոշ ոճով, ինչպես իրենք էին նշում, որ սահմանները պաշտպանված են, մեծ աշխատանքներ են կատարվում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ ադրբեջանցիները, ոչ մեր հասարակությունն ու զինվորականները, կարծում եմ, իրենք հավանաբար հիմա կասեն, որ գերիների հետ կապված մեծ աշխատանք են տանում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ հայ հասարակությունը, ոչ ադրբեջանցի, ոչ ռուս, այդպիսի գաղտնի աշխատանք է տարվում, ամենայն հավանականությամբ, մտովի:
Իսկ իրականությունը շատ պարզ է՝ գերիներին մատնել են անտերության»,- ասաց Դ. Հարությունյանը:
Իսկ իրականությունը շատ պարզ է՝ գերիներին մատնել են անտերության»,- ասաց Դ. Հարությունյանը: