Դժգոհում են Ալիևից՝ նա յուրացրել է իշխանության բոլոր լիազորությունները, նաև Ղարաբաղի 10,000 ք. կմ- ն համարում է իր անձնական սեփականությունը
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1623224119-7315.png)
«Մեր գլխին ընկած բոլոր խնդիրների, ներառյալ՝ մեր երկու լրագրողի և այլ քաղաքացիների մվան պատասխանատվությունը նույնպես անձամբ Իլհամ Ալիևի վրա է»,- գրել է Հաջըլըն՝ շեշտելով, որ բոլորը պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների համար և պատժվեն հանցագործությունների համար, բայց Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն յուրացրել է իշխանության բոլոր լիազորությունները, այլ նաև Ղարաբաղի 10,000 քառակուսի կիլոմետրը համարում է իր անձնական սեփականությունը՝ շեշտելով, որ միայն ինքը գիտի ՝ ինչ անել, երբ և ինչպես:
Արիֆ Հաջըլըի քննադատական այս հրապարակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների շրջանում: Անկախ պատգամավոր Սահիբ Ալիևը սուր քննադատության է ենթարկել Հաջըլըին, քանի որ նաս չի մեղադրում Հայաստանի ղեկավարությանը լրագրողների մահվան մեջ: «Մինչ վերջերս ոչ ոք այնքան ցածր չէր ընկնում, որքան Ալի Քերիմլին և Ջեմիլ Հասանլըն: Արիֆ Հաջըլըն ցույց տվեց, որ քաղաքականության մեջ ավելի խոր փոսեր կան»,- ասել է Սահիբ Ալիևը` շեշտելով, որ Արիֆ Հաջըլըն աշխատում է թշնամու հետ ներդաշնակ: