Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

09 հուն 2021 14:31

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է.բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների

Հայտարարություն


Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած՝ նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքների վերաբերյալ ինը քաղաքական ուժերի գնահատականներին և մտահոգություններին։


Կազմակերպիչներից պահանջում ենք վերանայել երկիրն աղետի հասցրած նախկին ուժերի համար նոր ուժերի նկատմամբ ակնհայտորեն բարենպաստ վիճակ ապահովող իրենց անարդար մոտեցումները և բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների։


Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
9 հունիսի 2021 թ․, Երևան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր