Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հուն 2021 13:42

Տեսանյութ.Բա ի՞նչ եղավ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախելու թեման, հիմա էլ մեղադրում են հողերը չտալու մեջ. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն սպառնում էին, թե ջախջախիչ կոմպրոմատ են հրապարակելու: Երեկ իրենք հրապարակեցին ձայնագրություն, որտեղ ես եմ խոսում: Որքան ես հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը տարակուսած է, նրանք հարց են տալիս՝ հիմա այս ձայնագրությունով Սերժ Սարգսյանը ուզում է օգու՞տ տալ Փաշինյանին, թե՝ վնաս: Այս հարցը շատ լեգիտիմ է: Այն ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին հիմնավորում է այն դիրքրոշումները, պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում մենք ներկայացրել ենք ժողովրդին: Այս մասին Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած ձայնագրությանը.


«Այս ձայնագրությունը նրա մասին է, որ մենք 2018թ-ի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ժառանգել են դեֆորմացված, փակուղային վիճակում և այդ պահի դրությամբ ամենակարևոր խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ՝ Ադրբեջանը: Կարևոր է արձանագրել, որ դա 2018թ-ին տեղի չի ունեցել, այլ՝ շատ ավելի վաղ»,-ասաց Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով՝ միջնորդ երկրները դեռևս 2016թ-ին են Հայաստանին առաջարկել հրաժարվել Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցից.


«Նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձև, հետո՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, իսկ 2016-2018թթ-ին ձևակերպվեց տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձև: Մենք 2018թ-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը:


2018թ-ի դրությամբ իրադրության զարգացման տարբեր հնարավություններ են եղել՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց և ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա վստահեցրեց, որ իրենք 3 տարի պայքարել են, որ այս ծրագրերն իրականություն չդառնան.


«Երբ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել՝ բա ի՞նչ եղավ, որ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է, ի՞նչ եղավ այդ թեման, հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում՝ հողերը չտալու»,-ասաց Փաշինյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր