ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

10 հուն 2021 14:35

Տեսանյութ.Եթե այս պահը կորցնենք ՀՀ-ին շատ վատ բաներ են սպասվում. Լևոն Տեր-Պետրոսյան

Եթե այս պահը եւ հնարավորությունն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում։ Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ 1997թ. Հայաստանն ուներ լրջանալու պահ։ Տեր-Պետրոսյանը պարզաբանեց, որ այն ժամանակ այդ հարցի վերաբերյալ կոնսենսուս կար, բայց պահը բաց թողնվեց։ Նրա գնահատմամբ՝ հիմա Հայաստանը նորից կանգնած է այդ նույն խնդրի առաջ, եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին սպասում են շատ վատ իրադարձություններ։ «Այն ժամանակ ես արձանագրեցի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում եւ փոխանցեցի հաջորդ իշխանություններին։ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այնպես էին տրամադրված, որպեսզի ես ոչ մի դեպքում չիրականացնեի իմ ծրագիրը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այն ժամանակ ավելի շատ էր պատրաստ ստորագրել փաստաթղթեր, քան վերջին 23 տարում։ Բայց եթե ես փորձեի իրականացնել իմ ծրագիրը, ապա Հայաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվեր։ Չեմ չափազանցում։ Դրանից խուսափելու համար ես հրաժարական տվեցի»,- նշեց առաջին նախագահը՝ անդրադառնալով 1998թ. փետրվարի իրադարձություններին։
***
Անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ՀՀ առաջին նախագահի թիմակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Գագիկ Ջհանգիրյանն այս իշխանությունների կողմից պաշտոններ են ստանում, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Էլեմենտար ճամբարափոխություն,  չեմ ուզում ասել լատիներեն բառը։ Առնետավազք»։

Տեր-Պետոսյանի հնչեցրած գնահատականին հետևեցին ծափահարություններ։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Վլադիմիր կարապետյանն օրեր առաջ նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպասն, իսկ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր