Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել․ «Հրապարակ»    

11 հուն 2021 12:57

«Փաշինյանը ոչ միայն կարգախոսն է գողացել Թուրքիայից, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը»

Օգտատեր Անդրանիկ Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մի քանի շաբաթ առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գողացել է Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:

Պարզվում է, որ Փաշինյանը ոչ միայն կարգախոսն է գողացել Թուրքիայից, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը»:
***
Իսկ ահա քաղաքագետ, Եվրոպական ուսումնսիրությունների կենտրոնի  ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը համեմատել է թուրքական արտադրանքների ապրանքանիշն ու ՔՊ-ի լոգոն, լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել.

«Կարմիր  տարբերանշանը Թուրքիայում արտադրվող ապրանքների համար մշակված տարբերանշանն է: Այն փակցվում է ներքին և արտաքին սպառման համար նախատեսված ապրանքների վրա: Թարգմանաբար նշանակում է «տեղական կամ հայրենական արտադրություն»: Հաջորդ կապույտ լոգոն կարծում եմ ևս ծանոթ է: Ինչու՞ է արտադրված և ու՞մ հայրենիքում՝ մտածեք ինքներդ: Բարի ընտրություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր