Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

12 հուն 2021 14:30

Նույնիսկ հիմա ազատվելով այս իշխանությունից, սպառնալիքը չի վերանում.Հայաստանը կործանման տանող բազում կուսակցություններ՝ ընտրարշավում

Հայաստանը կործանման տանող բազում կուսակցություններ` ընտրարշավում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախխոս Վահան Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանավեճը հանրայինի եթերում մղձավանջ էր, կարծես թուրք֊բրիտանական֊ամերիկյան ագենտերը հայ են գրվել, որ կործանեն Հայաստանը. Ինքնիշխան Հայաստան, Եվրոպական կուսակցություն, Ազգային֊Ժողովրդավարական բևեռ, Բաբջանյան֊Շիրինյան դաշինք ո՞րը բաց թողեցի, մի հանգի ասում են՝ Հայաստանը Ռուաստանի գաղութ է, պատերազմը Ռուաստանն է կազմակերպել, հայ գերիները Բաքվում Կրեմլի պատանդներն են, Հայաստանը պետք է ԵԱՏՄ֊ից ու ՀԱՊԿ֊ից դուրս գա գնա դեպի ԵՄ, ՆԱՏՕ, ԱՄՆ֊ի հետ դաշնակցել, ռուսներին հանենք, Մակրոնը խոստացել է զորք բերել, պատւմությունից հակառուսական տգիտություներ են դուրս տալիս։

Ու էս բոլորի դեմ կռիվ է տալիս մի հոգի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Արման Աբովյանը՝ Ռուսաստանը հեռացնելով տարածաշրջանից, դուք Թուրքիային եք բերում, ինչ է պանթուրանական ծրագի՞ր եք իրականացնում, հիշեք թե գերիներին ով է վերադարձրել, ռուսական զինվորական Մուրադովը ռուսական ինքնաթիռով։ Այ թե ինչպես կարող ես Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցության կողմը լինես, երբ դիմացը երկիր կործանող կուսակցություններ են հավաքված։

Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը ռուսական խաղաղապահներն են, Հայաստանը թուրքական ներխուժումից պահում են ռուսական սահմանպահները, Թուրքիան առիթ հենց եղավ եղբայրական հռչակած Սիրիա մտավ, բա Հայաստան ինչ հավեսով կմտնի՝ անունը դնելով քրդական բանվորկան կուսակցության դեմ հակատեռորիստական գործողություն։ Եվ ո՞ւմ ձեռքով է բացում Թուրքիան Հայաստանի դարպասը։ ՀԱՅԵՐԻ։ Մի փոքր բանականություն, անվտանգության պատկերացում ունենաս, պարզ չի՞ որ Հայաստանի ու Արցախի գլխին մեծ սպառնալիք է Ռուասաստանը հեռացնելն ու երկիրը փռելը Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, պարզ չի՞ որ դրանով հայ ժողովրդին ցեղասպանության առաջ են կանգնեցնում, պարզ չի՞ որ միայն թուրք֊բրիտնա֊ամերիկյան վերնախավերն են շահագրգռված Ռուսական ռազմական ներկայությունը հեռացնել տարածշրջանից և Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ֊ական օղակը՝ ի դեմս Թուրքիայի սեղմել, ուրեմն ովքե՞ր են այս կուսակցություների հետևը կանգնած։ Ուկրաինայի ու Վրաստանի գլխին տեսանք ինչ բերեցին, Ուկրաինան մտցրեցին եղբայրասպան պատերազմի մեջ, բայց նրանց գոնե ինչ որ խոստումներ էին տվել՝ ՆԱՏՕ մտնելու, խաբեցի՞ն։ Հայաստանի այս կուսակցությունները այնքան ողորմելի են, որ նույնիսկ առանց խոստումի են ծառայում ՆԱՏՕ֊ին։
 
Պարզ է, այս կուսակցությունները ԱԺ չեն անցնելու, սակայն արդեն մեծ սպառնալիք են, արդեն այս քարոզարշավին հակառուսական բազմաձայն անսամբլ են, որ ինչ որ մասսայի ուղեղի վրա կազդեն։ Այս հակառուսական ուժերն էին որ 2018–ին հեղափոխություն արեցին ու պատերազմ բերեցին Հայաստանի գլխին, ռազմավրական դաշնակցի հետ հարաբերություները խորտակելով թուրքերի համար դուռ բացեցին պատերազմի, փլուզեցին Արցախի պետականությունը։ Դավադրության առաջին փուլը ավարտեցին, հիմա Արևմուտքը Փաշինյանի փոխարեն պատրաստում է պլան բ, պլան, գ, պլան, դ, պլան ե... ինչպես է հնարավոր այս սպառնացող արհավիրքի դեմ պայքարել։ Պատք է դեմն առնել ամենակոշտ մեթոդներով, բայց ինչպե՞ս, յուրաքանչյուրը առնվազն 80հոգի պատգամավորության թեկնածու է գրանցել, 320հոգի են անում, ու մի քանի կուսակցություն էլ լատենտ հակառուս են՝ ՔՊ֊ն դեռ իշխանության է, Քո֊ն՝ որի լիդերը ռուսկան բազաներն հեռացնելու մասին է խոսում, այս քննարկմանը ՔՈ֊ի ներկայացուցիչը զուսպ եղավ այդ հարցում, Լուսավոր Հայաստանը, է՞լ։ Էդքանը հասկանում են, որ ձայն ստանալու համար էդքան հակառուսկան չարժի խոսել։

Նույնիսկ հիմա ազատվելով կապտուլյանտ իշխանությունից, սպառնալիքը չի վերանում, դրսի ուժերը հետևողկանորեն հսկա ֆինանսներ դնելով առաջ են տանելու հակառուսկան կուրսը, բուծելու են էլի ngo֊ներ ու կուսակցություններ, մինչև Ռուսաստանին կարողնան Կովկասում խեղդել, իսկ հետո հայ ժողովուրդը կլինի թե չէ, Բորիս Ջոնսոնին կամ Բայդենին չի հուզում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր