Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

18 օգոս 2023 18:08

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրված բոլոր ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցել է  սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
 
Հանձնաժողովից մանրամասնում են՝ գրանցված կուսակցություններն են.
 
«Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
«Հանրային ձայն» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն։
«Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։

Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների   վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր