Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հուն 2021 11:59

Միջնորդի դեր ստանձնած Վրաստանը կշարունակի ակտիվ բանակցությունները Ալիևի և Փաշինյանի հետ

Վրաստանը ստանձնել է միջնորդի դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների հետ 15 գերեվարված հայ զինվորների փոխանակման ժամանակ: Թբիլիսիի միջնորդական ջանքերի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումն էր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է, որ ինքը շարունակում է ակտիվ բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնակատար է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ղարիբաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը կշարունակի միջնորդական ջանքերը երկրների միջև:

«Մենք պատրաստ ենք շարունակել միջնորդությունը, ես դա անձամբ ասել եմ երկու երկրների ղեկավարներին: Հուսով եմ, որ այս գործընթացը կավարտվի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում: Սա հիմք կդառնա կարևոր ու երկարաժամկետ նախագծերի իրականացման համար», - ասել է Ղարիբաշվիլին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել էր, որ Վաշինգտոնը ողջունում է գործընթացը և երախտագիտություն է հայտնել Վրաստանին միջնորդական ջանքերի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր