Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

14 հուն 2021 14:00

Հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո.եթե որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք, եթե որոշեք, որ պետք է մնանք, կմնանք

Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։



Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․


«Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,-ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։


«Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց նա։


Փաշինյանը նշեց՝ դաժան փորձությունների՝ կորոնավիրուսի, պատերազմի միջով անցնելով` առաջին հերթին վերադառնում են իշխանության ձևավորման քրիստոնեական սկզբունքին։


«Այս ընտրությունը, քարոզարշավը մեզ համար առաջին հերթին քավության ճանապարհ է, մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու, մենք եկել ենք ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելու, ձեր նախատինքները, քննդատությունները լսելու, որովհետև սա բխում է նաև մեր քրիստոնեական էությունից»,-ասաց նա, ապա հավելեց․


«Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն  Աստծո, և այդ քրիստոնեդական արժեքներից է, որ մենք ասում ենք՝է հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման, որովհետև ժողովրդի կայացրած որոշումն Աստծո կայացրած որոշումն է․ եթե որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք, եթե որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր