Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար          Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը       Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»    

14 հուն 2021 14:28

Պաշտոնաթող մարտական գեներալներին թույլ չեն տվել մասնակցել գործողությունների պլանավորմանը ,արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը»

Բոլորը զգացողություն ունեին, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, ասել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ Երևանում կայացած «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ այդ զգացողությունը սնվում էր մի քանի գործոններից։
«Ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է․ հայկական կողմը խուսափում է բանակցություններից, ըստ ամենայնի՝ առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ, ինչպես հայտնի է, եթե դիվանագիտությունը լռում է, խոսում են թնդանոթները»,-նշել է Ղուկասյանը։


Միաժամանակ Արցախի նախկին ղեկավարը չի մեկնաբանել այն հարցը, թե ինչպես և ինչու Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններն ու հետախուզությունը չեն կարողացել «տեսնել» հսկայական քանակությամբ զորքերի կենտրոնացումը շփման գծի ողջ երկայնքով: Ղուկասյանի խոսքով՝ ինքը պետությունը չի ներկայացնում և իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Նա հույս ունի, որ կգա ժամանակը, երբ բոլորը կստանան հանրությանը հուզող այդ բոլոր հարցերի պատասխանները։


Ղուկասյանը նաև հավելել է, որ պաշտոնաթող մարտական գեներալները հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտական գործողությունների պլանավորմանը, խորհուրդներ տալ, նրանց արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը»:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր