Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հուն 2021 19:08

Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները

Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմաններըՀայացք» մամուլի ակումբում «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցության  ընտրական ցուցակի ներկայացուցիչներ Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը և ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը խոսեցին նախընտրական գործընթացների մասին:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Վրաստան այցին և հայտարարություններին՝ Վահե Գասպարյանը նշեց, որ ԱՄՆ-ն, ֆրանսիական դաշնակիցները շատ լուրջ հետաքրքրված են տարածաշրջանով. «Գերիները վերադարձվել են հենց ԱՄՆ-ի, Վրաստանի միջնորդությամբ և գերիների վերադարձ եղավ Ֆիլիպ Ռիքերի այցի հաջորդ օրը կամ երկու օր հետո: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նրանց մասին ոչ թե որպես ռազմագերիների, այլ ձերբակալված կամ անօրինականորեն պահվող մարդկանց նա բոլոր գերիների մասին խոսեց: Ֆիլիպ Ռիքերը խոսեց հարցի համապարփակ կարգավորման մասին, կարգավիճակը ներառյալ և առաջին հերթին ի հեճուկս Լավրովի, որը ասում է, որ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նաև Արցախում միջազգային մանդատ ունեցող դիտորդների՝ խաղաղապահների մասին, խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ անվանելով Հայաստանը ընկեր երկիր»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր