Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել․ «Փաստ»
![](https://yerevan.today/media/k2/items/cache/019cbb28d04ef367b1a19e57de4ba1cc_M.jpg)
Ըստ այս օրերին սոցցանցերում տիրող հիմնական կարծիքի, եթե մարզային այցելությունների ժամանակ հաջողվում էր Փաշինյանին հարբած պահելով՝ ձգել քարոզարշավը, ապա Երեւանում նույնը չի աշխատի։ Երեկ ամբողջ օրը Արսեն Թորոսյանը լծվել է հրապարակ մարդ հավաքելու գործին, սակայն հասկանալով, որ Փաշինյանի հանձնարարությունը ծայրահեղ դժվարությամբ է կատարվում, Թորոսյանն ինքն է ընկել անհավասարակշիռ վիճակի մեջ եւ, ըստ կառավարության մեր աղբյուրների, ամբողջ օրվա ընթացքում աշխատասենյակից լսելի են եղել իր բղավոցները։ Ինչպես այս տարվա մարտի 1 -ի համար Հանրապետության հրապարակում հանրահավաքի համար թիվ էր դրվել մարզպետարանների, դպրոցների, մանկապարտեզների եւ պետական այլ հաստատությունների վրա, նույն սկզբունքով հիմա են գործում։ Անգամ զինկոմիսարիատների վրա է դրված նորակոչիկ բերելու թիվ։ Խնդիր է առաջացել քաղաքացիական հագուստով ոստիկաններ բերելու հարցում։ Իշխանությունը հասկացել է, որ դժգոհությունն այնքան է հասունացել, որ հունիսի 21-ի առավոտյան, երբ հրապարակվեն արդյունքները, որեւէ ուժային այլեւս չի կատարի իրենց հրահանգները։