ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

17 հուն 2021 16:02

Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության բարձրացման ուղղությամբ

Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության բարձրացման ուղղությամբ: Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը կարող է լինել ականապատ դաշտի քարտեզների փոխանցումը Ադրբեջանին:


Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում:




Ըստ Թուրքիայի առաջնորդի, դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգել Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը` կա աջակցության տրամադրություն:


«Մոսկվան նույնպես սատարում է այս գաղափարին, որը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», - ասել է նա:


Նախագահն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի շրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր