Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց          ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել       9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել    

18 հուն 2021 19:03

Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը

Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը«Հայացք» մամուլի ակումբում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ամփոփեց քարոզարշավի ընթացքը:
 
Հրանտ Բագրատյանը նշեց, որ պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000. «Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք: Զոհերի այդ թվի մասին գրում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները: Այդ մասին ասում են գյուղերում ապրող մարդիկ, որտեղ զոհերի գերեզմանները տասնյակ անգամ ավելին է, քան մեզ մոտ: Զոհերը 2700-ը չեն, ինչպես ասում է Ալիևը: Նա ստում է: Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել: Ադրբեջանը այլևս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար: Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը: Նոր «ավոներ» ու «մոնթեներ» կան, հերոս տղաներ կան: Հարցրե՛ք Գլխավոր շտաբում, և այնտեղ կպատմեն, թե ինչպես են 28 հայեր ոչնչացրել 300 ադրբեջանցու, 24 տանկ, 11 զրահամեքենա: Նման պատմությունները շատ են»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Այնուամենայնիվ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը զարգացման ճանապարհ ունի. «Հայաստանը «կուկլա» երկիր է դառնալու, Ադրբեջանն ու Թուրքիան իրար գզելու են»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր