Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

19 հուն 2021 10:43

Ինչու ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի անում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցները տարեսկզբին տարածեցին Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց շրջանակը մեծացել է, մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում և Արցախում:


Եթե մինչ այդ հետախուզվում էին Արցախի նախագագ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի արտաքին գործերի նախարաև Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա նոր որոշումներով հետախուզում էր հայտարարվել ևս 230 հայի նկատմամբ:


Դեռ այս տարվա մարտի 21-ին ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից հայտարարեց, որ նախ անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են նոր հետախուզվող հայ քաղաքական եւ ռազմական գործիչները, որոնց անունների մեծ մասը դեռ հայտնի չէր և հայտնել նրանց: Ապա նաև կոշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողություններին ի պատասխան: Անկախ պատգամավորն անգամ բարձրաձայնեց, որ դիմել է ՀՀ դատախազություն եւ հետաքրքրվել, թե ինչ քայլեր է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:



Պատգամավոր Թովմասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ի պատասխան ստացել է տեղեկություն․ «Մեղադրանք է առաջադրվել եւ քրեական գործ հարուցվել միայն Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ: Սա ուղղակի ծաղրանք է, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ դատախազությունը սթափվի»,- ասել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Սակայն ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստացի ոչինչ չձեռնարկեց, եւ այժմ պարզ է դառնում, որ այդ 230 հետախուզվողների մեջ են նաեւ
Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և այլոք…
Ստացվում է՝ Հայաստանի կողմից հերթական անգամ քայլեր չեն արվում պաշտպանելու ՀՀ քաղաքացիների, այլ երկրի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների իրավունքները: Նրանք մի օր քնից արթնացել են և պարզել, որ Ադրբեջանն իրենց հռչակել է հանցագործ և միջազգային հետախուզում հայտարարել: Սա նշանակում է, որ այսուհետ շատերը կզգուշանան որեւէ կերպ Հայաստանին և Արցախին օգնելուց, քանի որ Ադրբեջանի կողմից հայտարարված միջազգային հետախուզումը կարող է ոչ միայն խոչընդոտել հայերի ազատ տեղաշարժի իրավունքը աշխարհում, այլև՝ ազդել այդ անձանց անձնական և բիզնես հեղինակության վրա:


ԵՒ իսկապես հետաքրքիր է՝ ինչու Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի արվում ՀՀ գլխավոր դատախազի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր