ԱՄՆ-ը դադարեցրել է բազմամիլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային․ Politico

Համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպումից հետո: Նշվում է, որ Վաշինգտոնը սառեցրել է ոչ միայն ֆինանսական օգնությունը, այլև սպառազինության փաթեթը, որը նախատեսվում էր փոխանցել Ուկրաինային: Ամերիկյան կողմը պատրաստվում էր Կիև ուղարկել փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր, հրաձգային զենք և զանազան հակատանկային սպառազինություն։
Հունիսի 11-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 150 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինային՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում՝ երկրի սահմանները պաշտպանելու և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը խորացնելու համար:
2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել անվտանգության ոլորտում աջակցելու համար: