Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար          Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»       Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»    

19 հուն 2021 17:27

1941 թ. հունիսի 22-ին, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիների համար ամոթի օր է

Այն օրը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիների համար ամոթի օր է: Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար, սա ներառում է կատարվածի մասին հիշողության պահպանումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մի քանի օրից` հունիսի 22-ին, տեղի կունենա նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության վրա հարձակման հիշատակի օրը: 1939 թ.Լեհաստանի վրա հարձակվելուց և  Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելուց հետո, հունիսի 22-ին Գերմանիան բացեց պատերազմի հաջորդ՝ սարսափելի երկրորդ գլուխը: Օրը մեր համար ամոթի առիթ է»,- ասել է Մերկելը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գիտակցում է իր շարունակական պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար: Սա ներառում է կատարվածի մշտական հիշողություն: Դա չպետք է մոռացվի, մենք պարտական ենք միլիոնավոր զոհերի և նրանց սերունդների առաջ: Այս պատասխանատվությունը մեծացնում է մեր պարտքը՝ աշխատելու հանուն խաղաղության և միջազգային կարգի՝ հիմնված կանոնների վրա»,- հավելել է կանցլերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր