Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

20 հուն 2021 11:26

Կասկածո՞ւմ եք ...մի՛ վռազեք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։ Նա եկել էր ընտրության կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Լրագրողների առաջին հարցին՝ որքա՞ն է գնահատում իր շանսերը, Քոչարյանը արձագանքեց. «Կասկածո՞ւմ եք»։


«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Սա է իմ ընտրությունը», - ասաց Քոչարյանը։


Նա նշեց, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել ընտրախախտումների մասին՝ ներառյալ «Հայաստան» դաշինքին նմանակող քվեաթերթիկները՝ «Հայասպան» անվան տակ։
«Արդեն կան կադրեր ցանցում և այն փաստը, որ դեռևս հայտնաբերված չէ, թե դա ով է արվել, մեծ կասկած է հարուցում, որ դա կատարվում է իշխանության կողմի կամ նրանց ուղղորդմամբ։ Եթե մեկ-երկու ժամվա մեջ չհայտնաբերվեն անողները, մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության ուղղորդմամբ», - ասաց երկրորդ նախագահը։


Անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Քոչարյանն ասաց, որ որևէ հիմք չկար ձերբակալության։


«Ինքն իր կարծիքն է ասել, չեմ կարծում որևէ ճնշման առիթ կար այնտեղ», - ասաց երկրորդ նախագահը։


Լրագրողների հարցին՝ կլինե՞ն արդյոք հետընտրական զարգացումներ, Քոչարյանը ասաց՝ մի՛ վռազեք։
«Առաջ չընկնենք, մեկ-երկու օրից պարզ կդառնա», - ասաց նա։


Նա նաև խոսեց ՀՀ կյանքում Կարեն Կարապետյանի հնարավոր դերի մասին։ 


«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ աջակցում է, սակայն ինչպիսին կլինի նրա հետ համագործակցությունը, պարզ կդառնա ընտրությունների հետո», - ասաց Քոչարյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր