Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

18 մայիս 2026 22:28

Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է

Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով:

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել։ Անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է։ 

Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե հոգեկան ինչ անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնելու է մեր երկիրը։  Մարդ, որ ասում էր՝ 3 միլիոն վարչապետ կա երկրում, կորցրել է իր ինքնատիրապետումը: Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։ Մենք դա թույլ չենք տալու։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,-նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր