ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

20 հուն 2021 16:30

Սպասվում են տարաբնույթ սադրիչ ակտեր,խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի

«Արտահերթ  ընտրությունների շուտափույթ կազմակերպմանը մենք դեմ ենք եղել, ավելին՝ սրա մեջ վտանգ ենք տեսել, որ նրա միջոցով հայտնի ուժերը փորձելու են ապակայունացնել մեր երկիրը»,- ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարեց «Սասնա ծռեր»  կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը և հավելեց, որ արդեն պատերազմից հետո էր պետությունը հայտնվել կիսաքաոսային վիճակում, ճգնաժամի մեջ։


Նա հայտնեց, որ որոշել են մասնակցել, որպեսզի ժողովրդին այլընտրանք ներկայացնեն։


Սեֆիլյանի կարծիքով՝ եթե ժողովուրդն ակտիվ մասնակցի և ճիշտ ընտրություն կատարի, ապա կհաջողվի կանխել դավադիր խժդժությունները, որոնք նախօրոք պլանավորած են։


Նա ընտրողներին կոչ արեց ակտիվ լինել և տեր կանգնեն իրենց քվեներին։


Ազատամարտիկը կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, քանի որ, ըստ նրա, սպասվում են տարաբնույթ սադրիչ ակտեր։


«Վստահաբար հայտնի պատճառներով արդար ընտրություններից խոսել չենք կարող, առավել ևս այս իշխանությունների ապիկարությունը ևս պատճառ է, որ խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի։ Մենք չենք վստահում օրվա իշխանություններին և նրանից չենք սպասում արդար, ազատ ընտրություններ, պարզ է, որ նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար»,- հայտարարեց Ժիրայր Սֆիլյանը և նկատեց, որ ինչքան էլ փորձեն ընտրությունները կեղծել, եթե ժողովուրդը ակտիվ լինի և ճիշտ ընտրի, ապա դրա դեմ հնարավոր կլինի առնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր