Երկուսին հարցաքննել են, մեկին՝ ոչ․«Հրապարակ»          Նոյեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քրեական վարույթի շրջանակում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք    

28 հուն 2016 17:47

Ժիրայր Սեֆիլյան անուն- ազգանունը առհասարակ չէր կարողանում ասեր. Տեսանյութ

Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է՝ վերջինիս հայացքների ու քաղաքական գործունեության համար: Այս մասին հունիսի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ` Արա Զաքարյանը և Վարուժան Ավետիսյանը:
 Պաշտպան Արա Զաքարյանի տեղեկացմամբ` դիմել է վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու համար: Պաշտպանը որպես հիմնավորում ներկայացրել է, թե չկան բավարար ապացույցներ Սեֆիլյանին կալանավորելու համար: Արա Զաքարյանն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը պայմանավորում է նաև ապրիլի սկզբներին մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությամբ: 

«Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը մարտական գործողությունների վերաբերյալ հայտնեց, որ 200-300 մետր տարածքային կորուստներ ունենք, իսկ ադրբեջանցիներն ամեն մետրի համար մոտավորապես 1 զոհ են տվել: 2016թ. մայիսի 12-ին Սեֆիլյանը հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով` իրականում կորցրած տարածքների չափը կազմում է մոտավորապես 700 հա: Դրանից 5 օր անց հանրապետության նախագահը հաստատեց պարոն Սեֆիլյանի ասածները՝ նշելով, որ կորցրած տարածքների չափը կազմում է մոտ 800 հա: Դրանից հետո փորձեր կատարվեցին Ժիրայր Սեֆիլյանի անունը վարկաբեկելու ուղղությամբ և, ի վերջո, հարուցվեց քրեական գործ, և Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվեց»,- հայտնեց Արա Զաքարյանը:

 «Առերեսումների ժամանակ մեզ զրկում են նյութերին ծանոթանալու և հարցեր տալու հնարավորությունից: Երեկ եղել է առերեսում, Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, լռություն է պահպանում»,-հայտնեց Արա Զաքարյանը: 
Նա հրաժարվեց երեկ առերեսված անձի անուն, ազգանունը հայտնելուց. «Այդ անձը, ում հետ առերեսում եղավ, նրա պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել, չի բացառվում, որ նաև ֆիզիկական ճնշումներ:
 «Քննչական մարմինը հնարավոր է` մյուս մարդկանց վրա էլ է ճնշում գործադրել: Չի բացառվում, որ նրանց առջև դրել են քրեական օրենսգիրքը և սպառնացել, որ եթե ցուցմունք չտան, ապա նրանք էլ կմեղադրվեն»,-ասաց պաշտպանը:

Արա Զաքարյանը նշեց, որ ցուցմունք տվող անձը մինչև առերեսումը նորմալ խոսել է իր հետ, իսկ առերեսման ժամանակ միանգամից փոխվել է. «Առերեսման ընթացքում կցկտուր մտքեր էր արտահայտում, Ժիրայր Սեֆիլյան անուն- ազգանունը առհասարակ չէր կարողանում ասեր»:
 Ասուլիսի մյուս բանախոս, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ նկատեց, որ ամեն անգամ, երբ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած շարժումը որոշակի ակտիվություն է ցուցաբերում, դրան նախորդում է տեղեկատվական գրոհը և բռնությունները: Նա նաև հիշեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր կամավորագրման մասին, որպեսզի հնարավոր լինի նրանց ուժերով ազատագրել հակառակորդի գրաված տարածքները: Ըստ Վարուժան Ավետիսյանի` ընտրվել է այնպիսի մեղադրանք, որպեսզի հնարավորինս երկար ժամանակով հնարավորություն ունենան մեկուսացնելու Ժիրայր Սեֆիլյանին և խափանելու նրա քաղաքական գործունեությունը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր