Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

22 հուն 2021 11:45

Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․


«Վերջին շրջանում խիստ ակտիվացել են Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական կապերը։
Մի կողմ թողնելով սակայն դրանց վերլուծությունը, որը կփորձեմ ներկայացնել ավելի պատեհ առիթով տարածաշրջանային համատեքստում, կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել Բաքվում Ադրբեջանի և Պակիստանի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հանդիպման ընթացքում պակիստանյան ավիացիայի փոխմարշար Թարիղ Զիային հանձնված հուշանվերի վրա (տե՛ս կից լուսանկարը)։


Դրանում պատկերված է, այսպես կոչված, Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի», իսկ Նախիջևանը հայ-իրանական սահմանային ողջ գծով մեկ միացված է «մայրցամաքային Ադրբեջանին»։


Հուշանվերն, ի դեպ, «պսակված է» Բաքվի բռնապետի «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է» տխրահռչակ զառանցանքով։


Որքանով այս քարտեզը կամ զառանցանքը կդառնան իրականություն, կախված է միայն մեզնից, ուստի պայքարը հանուն Հայաստանի և Արցախի  շարունակվում է»։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր