Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում          Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան       Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտված    

27 դեկ 2021 17:30

Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը վերացվել է

Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունն ամբողջությամբ վերացվել է: Այս մասին երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ երկու երկրների (Ադրբեջան-Իրան) միջեւ լարվածություն, որոշակի թյուրըմբռնումներ եղան, բայց դրանք վերացվել են»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անցած շաբաթ Բաքվի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին քաղաքական խորհրդակցություններ անցկացնել առնվազն վեց ամիսը մեկ անգամ։

Նա նաեւ նշել է, որ մոտ ժամանակներս կկայանա ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը. «Այդ հանդիպման շրջանակներում կհամաձայնեցվի եւ կընդունվի Ադրբեջանի եւ Իրանի միջեւ տնտեսական ոլորտում նոր նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր