Հայկ Մարությանի սկանդալային հայտարարությունը.շուտով օրենք խախտողները հստակ կզգան օրենքի ամբողջ ուժը, գործողությունները չեն ուշանալու

«Մենք ունեցել ենք դեպք, որը տեղի է ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 հոգի: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել: Իրենք զինված են եղել մահակներով, դանակներով: Մերոնք չեն կարողացել կանգնեցնել: Դա եղել է 7-8 օր առաջ»,-ասաց նա:
«Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չեն եղել՝ զբաղված են եղել ընտրությունների անցկացումն ապահովելով, չեն կարողացել դրա դեմն առնել, կանգնել ու տեսել են ուղղակի»,-հավելեց նա:
Մարությանը վստահեցրեց, որ հարցն իրենց օրակարգում է, շատ շուտով օրենք խախտողները հստակ կզգան օրենքի ամբողջ ուժը, գործողությունները չեն ուշանալու: