Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

24 հուն 2021 11:17

Տեսանյութ.Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր երեխեքը ահաբեկիչ չեն, եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի.ռազմագերիների հարազատներ

 Այդ երեխաները մենակ մեզ համար չէին գնացել, բոլորիդ համար էին գնացել։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր երեխեքը ահաբեկիչ չեն, որ Բաքուն հիմա որպես ահաբեկիչ դատի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայորդիներից մեկի հարազատը։ 


Նշենք, որ հայ ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել՝ ռազմագերիներին վերադարձնելու համար։


«Խնդրանքա այն է, որ մեր երեխաներին բերեն հասցնեն մեզ։ Այլ բան չունեմ ասելու»,- նշեց նա՝ հավելելով, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին, որոնք թեև չեն մերժել, բայց արդեն յոթ ամիս է որևէ արդյունք չեն տեսնում։


Նա հայտնեց, որ այս ընթացքում Կարմիր Խաչի միջնորդությամբ ստացել է երեք նամակ, մեկ տեսաերիզ, երկու անգամ զանգել է որդին։


«Ի՞նչ պետք է ասի։ Իր գլխավորևում կանգնած են, Բաքվի բանտից ի՞նչ պետք է ասի»,- նշեց նա։


Անդրադառնալով հարցին՝ արդյոք տղաներին փաստաբաններ տրամադրվել են, նա նշեց. «Ես չգիտեմ։ Ադրբեջանի գործերի մեջ չեմ կարող մտնել, բայց երբ մեզ մոտ ադրբեջանցու են դատում, մեր սովորական փաստաբանն է կանգնում։ Ո՞ւմ վեջն է։ Ինչ պետք է անեն։ Եթե մեր ղեկավարությունը բան չի կարողանում անել, նրանք ի՞նչ պետք է անեն։ Կամ ում վրա հույս դնեմ։ Ուրիշ երկիրը պե՞տք է բերի։ Ես որ իմ երեխային տեր չլինեմ, հարևանը պետք է տե՞ր լինի»։
Մեր նստացույցը վերաբերվում է ինչպես ՀՀ իշխանությանը, այդպես էլ միջազգային կառույցներին, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Լրագրողների հետ զրույցում ասաց հայ ռազմագերիի եղբայր Տիգրան Ամբարդարյան, որը մասնակցում է  Կառավարության դիմաց հայտարարված նստացույցին։


Նա նշեց, որ իրենց հիմնական մտահոգությունը Բաքվում իրականացվող ձևական դատավարություններն են, որոնք աբսուրդ են.


«Մեր տղաներն այնտեղ մենակ են՝ առանց օգնության: Միջազգային կառույցներին հորդորում ենք, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի գերիների իրավունքներն այնտեղ պաշտպանվեն: Իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք, որպեսզի իրավական գործընթաց սկսեն ՝ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի սաստեն նրան»,-ասաց գերիի եղբայրը:


Տիգրան Ամբարդարյանը հայտարարեց, որ անժամկետ նստացույց են հայտարարել, իսկ եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր