Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցն է դրված.մի մասը, թե «դուխ» կտա թիմին,մյուս մասը՝ուսապարկերը կարող են վիրավորել նրան.«Հրապարակ»

Մտածում են՝ ուսապարկերը կարող են վիրավորել նախագահ Քոչարյանին, ասենք՝ անջատել բարձրախոսը, կոպտել, հակընդդեմ ելույթ ունենալ, պիտակավորել, իսկ իրենք չեն կարողանա այդքան իջնել և նույն ոճով արձագանքել։ Թիմը քննարկում է նաև ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հարցը։
Եթե Քոչարյանը գնա խորհրդարան, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի։ Եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գևորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։ Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի, կամ հակառակը՝ Արմեն Գևորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկավարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։ Ի դեպ, ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող, հավանաբար, չի լինի՝ բոլորը կգնան ԱԺ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: