Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

26 հուն 2021 14:14

Մեկ վայրկյան չկասկածեք, որ թշնամին կօգտագործի իր ձեռքի տակ հայտնված ջրային ռեսուրսները

Փորձաքննական՝ վստահ եղեք, որ ապագայում մենք հզոր Հայաստանում ենք ապրելու։


Վստահ եղեք նաև Հայաստանի այսօրվա հզորությանը, նույնիսկ եթե մենք պատերազմի հետևանքով կորցրել ենք մեր անվտանգային համակարգերը։


Մեկ վայրկյան չկասկածեք, որ թշնամին կօգտագործի իր ձեռքի տակ հայտնված ջրային ռեսուրսները և մեզ համար կստեղծի խնդիրներ, բայց չպետք է դրանից մտահոգվել։


Թշնամուն են հանձնվել Արցախը և ՀՀ-ն շրջապատող գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները, ինչը նրան հնարավորություն է տալիս նկատելի առավելություն ունենալ մեր նկատմամբ։ Բայց դա էլ հոգ չէ։ Մենք ավելի ուժեղ ենք։


Թշնամին օգտագործում է իր մոտ հայտնված հայ գերիներին՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց զիջումներ անելու համար։ Դա մենք լավ գիտենք, բայց չպետք է դրանից նեղվենք։ Վաղ թե ուշ գերիները տուն կգան։


Թշնամին փորձում է բանակցային ճանապարհով տիրանալ նաև Հայաստանի Տավուշի մարզի մի քանի բնակավայրի, ինչը նրան հնարավորություն կտա հսկողության տակ պահել նաև մեր միջպետական ճանապարհը Վրաստանի հետ։ Բայց դա էլ մտահոգվելու առիթ չէ, քանի որ մենք անհաղթ ենք։


Եթե անգամ կորցնենք ամեն ինչ, միևնույն է, մենք ունենք սիրելի և արդար երկիր, ամենակարևորը՝ ունենք հույս, և մենք անպայման ապրելու ենք սոցիալապես ապահովված, ուրախ ու երջանիկ։


Նաիրի Հոխիկյան


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր