Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հուն 2021 15:03

Հայաստանը կդառնա բնակչության ամենափոքր թիվն ունեցող երկիրը Կովկասում.2040 -ին բնակչությունը կկազմի 1,5 միլիոն մարդ

Ըստ ժողովրդագրության և համաշխարհային միգրացիայի ոլորտում հեղինակություն ունեցող միջազգային փորձագետների, 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 1,5 միլիոն մարդ։

Հիմնական պատճառը արտագաղթն է լինելու, ինչը պայմանավորված է Հայաստանի տնտեսական անկայունությամբ և ցածր ծնելիությունը։ Պարադոքսալ է, սակայն հայերի կոմպակտ բնակության վայր է դառնալու Ռուսաստանի սևծովյան ափը, որտեղ 2040 թվականին ապրելու է մոտ երկու միլիոն հայ։ Վրաստանի բնակչությունը 2040 թվականին կազմելու է 4 միլիոն մարդ։ Չնայած այն բանին, որ վերջին տարիներին Վրաստանի բնակչությունը նվազել է, սակայն տնտեսական կայունությունը Վրաստանին թույլ կտա բարձրացնել բնակչության թիվը, թեկուզ և աննշան կերպով։

Ներկայումս Վրաստանի բնակչությունը կազմում է 3,7 միլիոն մարդ, իսկ 2040 թվականին կարող է ավելանալ միջինը 3 հարյուր հազարով։ Այսպիսով Վրաստանի բնակչության թիվը այդ ժամանակ կհասնի 2015-ի ցուցանիշին, այսինքն՝ 4 միլիոնի։ Ադրբեջանը Հարավային Կովկասում բնակչության թվով կդառնա առաջատարը։ 2010 թվակլանին դեռ Ադրբեջանում բնակչության թիվը փաստացի եղել է 7,5 միլիոն, 2019 թվականին՝ 9 միլիոն։ Բարձր ծնելիությունը և տնտեսական կայուն վիճակը այդ երկրում կբերի նրան, որ 2040 թվականին Ադրբեջանի բնակչությունը կկազմի 11,5-12 միլիոն մարդ։

Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր