ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

29 հուն 2021 10:00

Պաշտոնների բաժանումը շատ ծանր է լինելու.ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն,ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ և այլն։ Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։


Իսկ թեկնածուները երեքն են. տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից և տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Երեքն էլ ակտիվ «քարոզարշավ» են անում թիմում և աջակիցների փնտրտուքով են զբաղված, բայց ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն, Նիկոլ Փաշինյանի սև գործերի դագանակը, ով աշխատում է Սուրեն Պապիկյանի օգտին և զբաղված է նրա լոբբինգով։ Արարատ Միրզոյանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են։


Իհարկե, գործընթացն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, և ինչպես ուզենա, այնպես էլ ներթիմային կարծիք «կձևավորի», սակայն, ինչպես երևում է, նա այստեղ էլ որոշել է կեղծ դեմոկրատիա խաղարկել։ Ընդ որում՝ բոլորին առանձին-առանձին ասում է՝ ես քեզ եմ տեսնում այդ պաշտոնում, բայց ես չեմ որոշելու, այլ՝ վարչությունը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր